Թրամփ-Պուտին համաձայնություն․ Ռուսաստանը դիզելային վառելիք կմատակարարի ԱՄՆ և համաշխարհային շուկաներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ ԱՄՆ նախագահն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։


«Ես հենց նոր ավարտեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չափազանց հաջող քննարկումը, որի ընթացքում համաձայնեցվեց, որ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, իսկ անմիջապես դրանից հետո՝ մեկ միլիոն տոննա։ Բացի այդ, կախված իրենց դիզելային վառելիքի վերամշակման գործարանների վիճակից, Ռուսաստանն այնուհետև կարճ ժամանակահատվածում կմատակարարի երեք միլիոն տոննա դիզելային վառելիք»,– գրել է ԱՄՆ նախագահը։


Թրամփի գնահատմամբ՝ այդ մատակարարումները և Հորմուզի նեղուցի նկատմամբ, իր բնորոշմամբ, ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողությունը» կնպաստեն դիզելային վառելիքի գների արագ նվազմանը։


Նա ընդգծել է, որ ամերիկացիների, հատկապես ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար գների նվազեցումն իր համար առաջնահերթություն է։