Հոկտեմբերի 10-ի գիշերը Ռոստովը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով վիրավորվել է 6 մարդ։
«Գիշերը Ռոստովի մարզում ընդհանուր առմամբ ոչնչացվել և ճնշվել է ավելի քան 100 ԱԹՍ։ Ռոստովում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մի քանի բազմաբնակարան և մասնավոր տներ, Բատայսկում՝ չբնակեցված նորակառույց շենք, իսկ Ազովում վնասվել է երկու նավ», — հայտնել է նահանգապետը՝ հավելելով, որ վնասվել է նաև երկաթուղային կամուրջը։
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը հայտնում է Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանի (ՆԶՆՊ) նավթալիցքավորման տերմինալում բռնկված հրդեհի մասին։
Astra-ի OSINT-վերլուծականը հաստատում է հրդեհի փաստը Ռոստովի Ժելեզնոդորոժնի շրջանում գտնվող տերմինալում (նախկինում՝ «Յուգ Ռուսի»)։ Այդ տերմինալն ապահովում է նավթամթերքի փոխաբեռնումը արտահանման համար, ինչպես նաև օգտագործվում է ռուսական բանակի մատակարարման նպատակով։ Տերմինալի հզորությունը կազմում է տարեկան շուրջ 2,5 միլիոն տոննա։