Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Ջորջիա նահանգի Դուգլաս քաղաքի բնակելի տներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է հրազենային վիրավորումներից զոհվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքային ոստիկանության վարչությունը։ Ոստիկանության տվյալներով՝ ուրբաթ ուշ երեկոյան, ստացված ահազանգից հետո, իրավապահները ժամանել են դեպքի վայր և հայտնաբերել հրազենային վնասվածքներով 5 անձի։ Բոլորն էլ տեղում մահացել են։
Դեպքի առթիվ ընթանում է քննություն։