Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների շուրջ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության դեսպանի հետ։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Վոլոդյա Հակոբյանը։


Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և երկկողմ համագործակցության ընդլայնված օրակարգը։


«Զրուցել ենք Հայաստան Եվրամիություն հարաբերությունների, եղած լայն օրակարգի մասին` ինչպես նաև պայմանավորվել ենք ոլորտային թեմաներով հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել` հատկապես տնտեսական օրակարգն առաջ մղելու և գործարարներին հետաքրքրող թեմաները նրանց մասնակցությամբ քննարկելու համար», — գրել է Հակոբյանը։