Սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերին կցրտի 4-5 աստիճանով

Երևանում 15-ի ցերեկը, 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:


Հոկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ին 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։