Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ Մալգոժատա Բոնիկովսկայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Երևանյան երկխոսության» և լեհական ուղեղային կենտրոնների միջև համագործակցության խորացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել համատեղ միջոցառումների, պանելային քննարկումների և կլոր սեղանների կազմակերպման հնարավորություններին՝ արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի հարցերի շուրջ փորձագիտական երկխոսությունն ու մտքերի փոխանակումը խթանելու նպատակով։