Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեկնարկել է Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության՝ հոկտեմբեր ամսվա վճարման գործընթացը։
Այս մասին հայտնել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ հիշեցնելով, որ սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝
ընտանիքի առաջին տեղահանված անդամի համար՝ 40 հազար դրամ,
ընտանիքի երկրորդ և հաջորդող յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ։