Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ վարչապետն ընդունել է Իգնասիո Կասիսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:


Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել փոխադարձ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավելել, որ ՀՀ կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է:


Իգնասիո Կասիսը հավելել է, որ Շվեյցարիան ևս կարևորում է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացումը: Վերջինս ողջունել և կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ տեղի կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: