Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը՝ երկկողմ կապերի հետագա զարգացման նպատակով։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։