Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Ալիևի հետ զրույցից

«Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը: Եվ նրա հռետորաբանությունը լսում են նաև Հայաստանում»:


Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ COP-17 կլիմայական համաժողովի ետնաբեմում։


Նա մեկնաբանել է նաև Բաքվի հրաժարումը Երևանում COP17-ի միջոցառումներին մասնակցելուց։ Սիմոնյանի խոսքով՝ պետք չէ դա պրոյեկտել երկու երկրների հարաբերությունների վրա։


Սիմոնյանը չի բացառել, որ Բաքվի՝ երևանյան միջոցառումներին չմասնակցելը պատասխան է Երևանի՝ մեկ այլ COP-ի մասնակցելու չկամությանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Նա կարծում է, որ երկու երկրների իշխանությունները պետք է աշխատեն իրենց հասարակությունների հետ։


«Մեր հարաբերություններում լարվածություն չկա և չի սպասվում»,- եզրափակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։