Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 5 անձ հոսպիտալացվել է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները, Արտակ Ղ․-ի ուղևոր Նարինե Հ․-ն, Վաչիկ Գ․-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Քրիստինե Մ․-ն և 17-ամյա Լ․ Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։


Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։