Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել։ 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին: