Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական օրհներգները, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի նեղ կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: