Հայաստանն ու Ղրղզստանը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Անձնական տվյալների պաշտպանությունն ամրապնդվում է միջազգային մասնագիտական համագործակցության միջոցով:


ՀՀ արդարադատության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և ամրապնդել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։


Հուշագրի ստորագրումը հիմք կհանդիսանա ոլորտում երկկողմ մասնագիտական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար։


Արդարադատության նախարարությունը շարունակում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։