Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հոկտեմբերի 20-22-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։