Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են հայ-ղրղզական համագործակցության նոր փաստաթղթերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ԱԳՄԱ նախարար Միրզոյանը մասնակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին:


Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։


ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են հետևյալ փաստաթղթերը՝

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագիր։


  •  «Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև համագործակցության 2027-2029 թվականների ճանապարհային քարտեզ»։