Գյումրին բարեկեցիկ կդառնա միայն այն ժամանակ, երբ ազատվի ձեզնից. Հարությունյանը՝ «ուժեղներ»-ին

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Ուժեղների» ներկայացուցիչներն իրար հերթ չտալով Գյումրու տոնն են շնորհավորում:


Ի դեպ, այսօր նաև Արտաշատի տոնն է, բայց ձեզ չեն սովորեցրել համայնքներին ու քաղաքացիներին հավասար աչքով նայել։ 


Գյումրու տոնն եք շնորհավորում, որովհետև այնտեղ քաղաքային իշխանությունը «ձերն է»։


Բայց ամենազավեշտալին ձեր կոչերն են, որ Գյումրին պետք է բարեկեցիկ քաղաք դառնա:


Ո՞ւմ եք ասում, ինքներդ ձե՞զ։


Ձեզ, որ քաղաքը հետ եք տարել 90-ականներ։ 


Ձեզ, որ անգամ աղբահանությունը չեք կարողանում ժամանակին կազմակերպել, էլ ուր մնաց խոսեք գլոբալ ծրագրերի կամ զարգացման մասին։


Գյումրին բարեկեցիկ կդառնա միայն այն ժամանակ, երբ ազատվի ձեզնից: