Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:
Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Բեգոյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 14-9 հաշվով վստահ առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Հատկանշական է, որ սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում:
Տպավորիչ ելույթներ ունեցավ նաև 57 կգ քաշային Արման Հարությունյանը: Նա 1/8 եզրափակչում 10-8 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում 5-4 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող ըմբիշի նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր: Այսօր նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: