Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա» ռեստորանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, և կան վիրավորներ, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 22-ամյա Ռոման Ռ․-ն՝ «աջ նախադաստակի ստորին դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ «Արմե