Քննարկել ենք երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը․ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին
ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել եմ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպմանը քննարկել ենք երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր ենք փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծել ենք  խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև: 

Երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները: