Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 03։30-ի սահմաններում Գրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Կ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։