Ձերբակալվել է նաև ավտոբուսում հայտնի տեսանյութը նկարահանած կինը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև Երևանում հանրային տրանսպորտում ամուսինների վերաբերյալ տեսանյութը նկարահանած կնոջը։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։


Նա կներկայացվի նախաքննական մարմին։


Ավելի վաղ համացանցում տարածվել էր նկարում երևացող տղամարդու մասնակցությամբ տեսանյութ, որն արվել էր հանրային տրանսպորտում: Տղամարդը անձը և արժանապատվությունը նվաստացնող բառերով էր խոսել իրեն ուղեկցող կնոջ հետ, վիրավորել ու սպառնացել վերջինիս, վիճաբանել տրանսպորտի ուղևորներից մեկի հետ: