Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հորմուզի նեղուցի հարավային միջանցքում հրդեհվել է սահմանված կանոնները խախտած բեռնատար նավ։ Այս մասին հայտնել են Իրանի բանակի Ռազմածովային ուժերը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ այսօր օրվա առաջին կեսին ՌԾՈՒ դիտորդական խմբերը արգելված գոտում հայտնաբերել են հրդեհված բեռնատար նավ, որը խախտել էր սահմանված կանոնները։ Նշվում է, որ նավն անջատել էր տեղորոշման համակարգերը և փորձել էր անցնել Հորմուզի նեղուցի հարավային միջանցքի արգելված գոտով։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Ռազմածովային ուժերը ընդգծել են, որ առանց համաձայնեցման տեղաշարժվելու հետևանքների պատասխանատվությունը կրում են սահմանված կանոնները խախտողները։