Արայի ամառանոցների ձորում ջրատար է վթարվել. հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում

Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։


Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:


«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։ Քիչ հետո կհրապարակենք նաև հասցեները»,- ասվում է հաղորդագրությունում։