Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացրել իր նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին։ Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցի իր էջում։
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և ցուցաբերած ուշադրության համար։
Հանդիպման ընթացքում խոսեցինք հայկական սպորտի ապագայի, երիտասարդ սերնդին ոգեշնչելու և Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված իմ նպատակների մասին։
Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև հնարավորություն՝ պատվով բարձր պահելու Հայաստանի եռագույնը և իմ օրինակով ոգեշնչելու մեր երիտասարդներին։ Առջևում նոր նպատակներ են, նոր հաղթանակներ ու մեծ երազանքներ՝ հանուն Հայաստանի և հայկական սպորտի ապագայի»,- գրել է Արսեն Հարությունյանը։