Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տրդատ Սարգսյանն ընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
Այս մասին Սարգսյանը հայտնել է սոցցանցի իր էջում․
«Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի՝ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ընտրվել եմ հանձնաժողովի փոխնախագահ։ Շնորհակալ եմ գործընկերներիս՝ ցուցաբերած վստահության համար»։
