Տիգրան Ավինյանը մասնակցել է COP17-ի շրջանակում կազմակերպված բնապահպանական միջոցառմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Մոլորակի խնամակալությունը գործողության մեջ. տեղական լուծումներ Ռիոյի կոնվենցիաների համար՝ փոխակերպող առաջնորդության միջոցով» խորագրով միջոցառմանը:

Այս մասին քաղաքապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ քննարկմանը մասնակցել է Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի Գլխավոր քարտուղարի հրավերով։