Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026

World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026: Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից:


«Միջազգային այս հեղինակավոր մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, դարավոր ավանդույթներն ու զբոսաշրջային գրավչությունը։


Այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություն է՝ միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու իր մշակութային արժեքները և ներկայանալու, որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն»,- նշվում է հաղորդագրությունում։