Ուսման վարձի ամբողջական ֆինանսավորում՝ ընդհատված կրթությունը վերականգնողներին․ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Վերջին օրերին ստացված բազմաթիվ զանգերն ու մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը որոշել է բացառության կարգով ևս մեկ հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շարունակել ընդհատված կրթությունը։


Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։


«Եթե տարիներ առաջ տարբեր պատճառներով դադարեցրել եք ուսումը, բայց այսօր պատրաստ եք վերադառնալ կրկին սովորողի կարգավիճակով , այս հնարավորությունը Ձեզ համար է։


«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծին կարող են դիմել այն անձինք, ում՝

23 տարին լրացել է

Ունեցել են առնվազն 5 տարվա ուսումնական դադար։

Ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հավատարմագրված բուհերից մեկում։

Նախագիծը հնարավորություն է տալիս ստանալու ուսման վարձի ամբողջական ֆինանսավորում` կրթությունը շարունակելու և մասնագիտական զարգացման նոր փուլ սկսելու համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1։ https://mystep.foundation/hy/eduform/»,- ասվում է հաղորդագրության մեջ։