ԱԹՍ-ների զանգվածային հարձակում ՌԴ մարզերի վրա․ Ղրիմն ու Սևաստոպոլը մնացել են առանց էլեկտրականության

Ըստ մոնիթորինգային տելեգրամ-ալիքների տվյալների՝ Տոլյատիում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել «Տոլյատիկաուչուկ» քիմիական համալիրում, որի արտադրանքն օգտագործվում է նաև հրթիռային վառելիքի պատրաստման համար։ Տեղի բնակիչները հայտնել են «ԱվտոՎԱԶ»-ի աշխատակիցների տարհանման մասին, իսկ Սամարայի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակումներ են մտցվել։


Անօդաչուների հարձակման և էներգահամակարգում տեղի ունեցած վթարների հետևանքով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել Ղրիմում և Սևաստոպոլում (ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է), ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի և Ռոստովի մարզի մի շարք բնակավայրերում։ Ռոստովում ԱԹՍ-ների բեկորները վնասել են «Ռոստովպասաժիրտրանս»-ի շենքն ու 21 ավտոբուս։


ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 24-ի առավոտյան խոցվել է 616 անօդաչու թռչող սարք: