Թուրքիայում ածխահանքի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Զոնգուլդաք նահանգի Քիլիմլի շրջանում գտնվող «Գելիք» մասնավոր ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։


Պատահարի հետևանքով երկու հանքափոր զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։


Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները։ Տուժածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։


Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։