Մոսկվայի
բոլոր չորս օդանավակայանները՝ Շերեմետևոն, Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին,
փակ են ժամանումների և թռիչքների համար, հաղորդել է Ռոսավիացիան:
Շերեմետևոն
հայտարարել է օդային տագնապ: Ուղևորներին հանձնարարվել է տեղափոխվել մոտակա
անվտանգ գոտիներ և ապաստարաններ:
Դոմոդեդովոն
հայտարարել է, որ ժամանակավոր սահմանափակումների պատճառով «կատարվում են թռիչքների
ժամանակացույցի փոփոխություններ»:
Վնուկովոն
նույնպես հայտարարել է փակման մասին՝ պարզաբանելով, որ այս միջոցառումները
«պայմանավորված են անվտանգության նկատառումներով»: Ուղևորներին խորհուրդ է տրվել
«պատրաստ լինել երկարատև սպասման», այդ թվում՝ ինքնաթիռներում:
Մոսկվայի
քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտնել է, որ
մայրաքաղաքին մոտենալիս խփվել է առնվազն 11 անօդաչու: