Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի առաջին կեսին՝ Աբու Դաբիում. Պեսկով

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի առաջին կեսին՝ Աբու Դաբիում, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Պուտինը ներկայացրել է եռակողմ բանակցությունների թեման՝ դրանք Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերն են խաղաղ կարգավորումից հետո։


Ուկրաինայի հարցով բանակցություններին ԵՄ հատուկ բանագնացի նպատակահարմարությունը կախված է Բրյուսելի դիրքորոշումից։ «Ոչինչ չի կարելի բացառել, բայց Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված բանակցությունները կլինեն եռակողմ»,- ասել է Պեսկովը։


Ընդհանուր առմամբ, Կրեմլի դիրքորոշումն այն է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումը առանց մյուս կողմերի մասնակցության անհնար կլինի։