UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։ Ծառուկյանը մրցակցին պայքարելու ոչ մի հնարավորություն չտվեց՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10-0 հաշվով։
Հատկանշական է, որ գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց ամերիկացու վրա, որը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։ Սակայն այս անգամ անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքեցին և թույլ չտվեցին, որ հակամարտությունը նոր թափ առնի։ Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, իսկ երեկոյի գլխավոր իրադարձության մասնակիցները սեղմեցին միմյանց ձեռքը։
Այս տպավորիչ հաղթանակի շնորհիվ Արմանը արժանացավ կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ Ծառուկյանի ակտիվում RAF-ում անցկացրած գոտեմարտերում գրանցված է յոթ հաղթանակ և միայն մեկ պարտություն