Մեծ Բրիտանիայում Visa-ի և Mastercard-ի դեմ խոշոր դատական հայց է ներկայացվել՝ միջնորդավճարները բարձրացնելու պատճառով

Մեծ Բրիտանիայի Մրցակցային հարցերով վերաքննիչ տրիբունալում Visa և Mastercard վճարային համակարգերի դեմ 5 միլիարդ ֆունտ ստերլինգի (մոտ 6,7 մլրդ դոլար) կոլեկտիվ հայց է ներկայացվել։ Harcus Parker և Hausfeld իրավաբանական ընկերությունները մեղադրում են հսկաներին 2020-2026թթ․ ընթացքում անկանխիկ վճարումների միջբանկային միջնորդավճարները արհեստականորեն ուռճացնելու և մրցակցությունը սահմանափակելու մեջ։


Հայցի բավարարման դեպքում փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենա բրիտանական շուրջ 1 միլիոն ընկերություն և բարեգործական կազմակերպություն։ Վճարային համակարգերը հերքում են մեղադրանքները՝ պնդելով, որ միջնորդավճարներն անհրաժեշտ են համակարգի անվտանգության համար