Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Կառավարությունը որոշումն ընդունեց։
Նշենք, որ Արարատ Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հոկտեմբերի 31-ին։
Կառավարության մեկ այլ որոշմամբ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Կոլյա Միքաելյանը։ Որոշման մեջ ասվում է․
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Կոլյա Միքաելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ: