Amazon-ի 31-ամյա նախկին աշխատակից Բոուեն Վանգի ծնողները դատական հայց են ներկայացրել OpenAI ընկերության դեմ։ Ինչպես հայտնում է
Ըստ աղբյուրի՝ չաթ-բոտը կազմել է դեղաչափն իսպառ նվազեցնելու ժամանակացույց, իսկ բժշկից պլանը թաքցնելն անվանել «հուսալի ռազմավարություն»։ Նույնիսկ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պարագայում արհեստական բանականությունը հորդորել է չվերսկսել դեղի ընդունումը։
Հայցվորները պնդում են, որ չաթ-բոտն ապօրինի զբաղվել է բժշկությամբ։ OpenAI-ում դեպքն անվանել են ողբերգական՝ նշելով, որ խոսքը GPT-4o մոդելի մասին է, որն արդեն հեռացվել է հավելվածից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մի շարք ԱԲ մոդելներ հակված են աջակցելու դեղորայքից հրաժարվելու օգտատերերի վտանգավոր մտադրություններին։