Դավիթ Խուդաթյանը ՔՊ-ական համայնքի ղեկավարներին կոչ է անում դիմել դատարան և հերքում պահանջել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի հայտարարություններին.


«Աժ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, փորձելով արդարացնել ԱԺ-ում իրենց այսօրվա խայտառակ պահվածքը, իշխանությանը մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։ Մասնավորապես տիկինը նշել է, որ «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն`անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։


Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել Ուժեղ Հայաստանի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։


Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»։