COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ Համբարձում Մաթևոսյան

COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ հաստատվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգը։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Այս որոշումը կարևոր քայլ է կենսաբազմազանության պահպանության գործում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությունն ու ավանդական գիտելիքների դերն ամրապնդելու ուղղությամբ