69 հասցեում խուզարկություններ են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ 


Տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՔԿ-ից՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությաբ հայտարարությունը, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։