Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշուվախա ավանի դպրոցի շենքին Ռուսաստանի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ կարող են մնացած լինել ավելի քան 30 մարդ։ Այս մասին տելեգրամյան իր էջում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս պահի դրությամբ հայտնի է 40 զոհի մասին։ Որոշ մարմիններ, ցավոք, դեռևս չի հաջողվել նույնականացնել։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Փլատակների տակ դեռ կարող են մնացած լինել ավելի քան 30 մարդ»,- հայտնել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ավանի ուղղությամբ ինը ավիառումբ են նետել։ Առաջին հարվածները հասցվել են դպրոցում հումանիտար աջակցություն ստանալու եկած մարդկանց, իսկ հաջորդները՝ օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր ժամանած փրկարարներին և ոստիկանության աշխատակիցներին։