Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձ

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկված թիրախային միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության բաժիններ են տեղափոխել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձի։


ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։