Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ գազալցակայանի աշխատակիցը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։