Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը օպերատիվորեն իրացվեց Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ համատեղ։


Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչը նոյեմբերի 9-ին հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։


Խափանման միջոցը՝ կալանք։