Վարչապետը ֆենոմենալ առաջարկ է անում ընդդիմությանը, իսկ նրանք դեմ են Փաշինյանի պաշտոնավարման ավարտին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված և Կառավարության նիստում կրկնած առաջարկին։


«Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ առաջարկ է անում ընդդիմությանը և հանրությանը։ Անկրկնելի առաջարկ։


Ըստ էության, մարդն ասում է. եկեք ժողովրդին Սահմանադրության մասին հարցնենք ու, անկախ պատասխանից, ես կգնամ թոշակի։


Հիմա ռուսամետ ընդդիմությունը, փաստորեն, դեմ է ոչ միայն ժողովրդի կարծիքը հարցնելուն, այլև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն։