Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 19-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։
Որոշման համաձայն՝ ֆինանսների նախարարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա։