ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շենչժենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու և այդ նպատակով ակտիվորեն համագործակցելու իր ցանկության մասին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Նախագահ Թրամփն այստեղ է ուղարկել հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և ինձ, իսկ հետո հանդիպման ընթացքում ինքն է զանգահարել՝ պատմելու Շենչժենում նախագահ Սի Ծինփինի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր խորհրդակցությունների մասին։ Այնտեղ նա երկուսին էլ շատ հստակ ազդակ է հղել առ այն, որ ցանկանում է խաղաղության հասնել և դրա համար պատրաստ է նրանց հետ շատ ակտիվ փոխգործակցել»,- ասել է Քուշները։