Թրամփը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և հրավիրել Սպիտակ տուն:


«Ես շատ հպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար: Նիկոլ Փաշինյանը բացառիկ մարդ է. նա մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը: Նա ընտրեց խաղաղության ուղին: Կցանկանայի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու համար։


Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր։ Միասին կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը և զարգացնենք մեր կապերը»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։