ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների՝ Սահմանադրությունը փոխելու դեմ որոշմանը և մեկնաբանություններին, թե այն Ադրբեջանի պահանջով է փոխվում:
«Նախաբան
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Ահա թե ինչի դեմ են փրփուրը բերաններին պայքարում ոմանք։ Ու, այո, նրանք պայքարում են, քանի որ նրանք քաղաքական ԴՆԹ-ի մակարդակում անհաշտ են այստեղ գրված յուրաքանչյուր տառի հետ»,- նկատել է նա:
Նոր Սահմանադրության նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: