«Խորապես վշտացած եմ»․ Միրզոյանը ցավակցել է Չեխիայի համալսարանում հրաձգության զոհերի ընտանիքներին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Չեխիայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։

«Խորապես վշտացած եմ Չեխիայի համալսարանում հրաձգության լուրից, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, նրանց մաղթում եմ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ»,- գրել է Միրզոյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դեկտեմբերի 21-ի երեկոյան Պրահայի Կառլովի համալսարանում հրաձգություն էր տեղի ունեցել։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 14 մարդ, տուժել՝ 25 մարդ։

Չեխիայի կառավարությունը դեկտեմբերի 23-ը հայտարարել է ազգային սգո օր։